Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երեք օր­վա տար­բե­րու­թ­յամբ

Երեք օր­վա տար­բե­րու­թ­յամբ
17.01.2020 | 01:22
Ըն­դա­մե­նը ե­րեք օր ա­ռաջ էր, որ ներ­քին ա­ռաջ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում «Մո­նա­կոն» երկ­րի սր­տում մր­ցեց «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հետ: 3:3 հաշ­վով ա­վարտ­ված այդ հան­դիպ­ման մա­սին ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­րել ենք: Եվ ա­հա օ­րեր անց, ըն­դա­մե­նը ե­րեք օր­վա տար­բե­րու­թյամբ, կող­մե­րը նո­րից ու­ժե­րով չափ­վե­ցին: Դի­վի­զիո­նի դի­մա­կա­յու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում այս հան­դիպ­ման հե­տաձգ­ման պատ­ճա­ռը ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­ներն են ե­ղել:
Մո­նե­գասկ­նե­րի խա­ղա­դաշ­տում առ­ճա­կա­տումն ան­ցել է մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րի ակն­հայտ գե­րա­զան­ցու­թյամբ, ա­վարտ­վել է 4:1 հաշ­վով: Ե­թե նա­խոր­դում դուբլ է հե­ղի­նա­կել Նեյ­մա­րը, այս ան­գամ նույնն է ա­րել Մբա­պեն: Այս խա­ղով «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» լրաց­րեց պա­կաս անց­կաց­րած հան­դի­պում­նե­րի բա­ցը: Այն 20 տու­րից հե­տո ու­նի 49 միա­վոր, ութ միա­վո­րով գե­րա­զան­ցում է երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Մար­սե­լին»:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 4445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ